Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց ՀՀ վարչապետի և Բունդեսթագի նախագահի հանդիպումը

Մեկնարկեց ՀՀ վարչապետի և Բունդեսթագի նախագահի հանդիպումը

ԲԵՌԼԻՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեռլինում մեկնարկեց աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԳԴՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»֊ը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

Գերմանական կողմից մասնակցում է Բունդեսթագի նախագահի գրասենյակի վարիչ Հիլմար Զաքը, Բունդեսթագի միջազգային խորհրդարանական հանձնաժողովների բաժնի ղեկավար Սասկիա Լոյենբերգերը, հաղորդակցության բաժնի պետ Սվեն Գյորան Մեյը և այլք։

Փետրվարի 13-ին ծրագրված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]