Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը

Թեհրանը հերքել Է Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը հերքել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ երկրում պտտվող լուրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռոհանին մեր երկրի հետ կմնա մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը»,-լրագրողներին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ եւ Ռոհանիի օգնական Ալի Ռաբիին: Նա ընդգծել Է, որ «վաղօրոք» հերքում Է ցանկացած նմանօրինակ հաղորդում, որը կարող Է հայտնվել ապագայում:

2019 թվականի դեկտեմբերին Tasnim News-ը հայտնել Էր, որ Ռաբիին հերքել Է լուրերն այն մասին, թե Ռոհանին դիտարկում Է նախագահի պաշտոնը թողնելու հնարավորությունը: Al-Monitor ինտերնետ-թերթը փետրվարի 13-ին գրում Է, որ Ռոհանիի հրաժարականի վերաբերյալ լուրերն Իրանում սկսել են շրջանառել այս շաբաթ: Նախագահին աջակցող հրատարակությունները պնդում են, որ այդ հաղորդումների ետեւում կանգնած Է խորհրդարանի նախկին պահպանողական պատգամավոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Ալիռըզա Զաքանին: Հրատարակության տվյալներով՝ Զաքանին պահպանողական քաղաքական գործիչների հետ անցած շաբաթ կայացած հանդիպմանն ասել Է, որ եթե կառավարությանը չհաջողվի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Իրանի նախագահը հրաժարական կտա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]