Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է հակածխախոտային օրինագծին

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է հակածխախոտային օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ըստ էության, կողմ է հակածխախոտային օրինագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք կողմ ենք սրան: Սա նոր մշակույթ կբերի և ծխելու նկատմամբ ահագնացող ծարավը կկարողանանք սահմանափակել»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների պահպանման առումով առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում որոշակի հակասություն կային: «Հիմա մենք տեսանք, որ այդ խնդիրն առժամանակ լուծվել է: Մենք պայմանավորվել էինք, որ այդ կանոնակարգը պետք է մշակվի: Ավելին, փաստորեն օրենք ներկայացնողները ցանկություն են հայտնել, որ Հայաստանը նախաձեռնի ողջ ԵԱՏՄ տարածում ծխախոտի տուփը միատեսակ դարձնելու հարցը»,-ասաց պատգամավորն ու առաջարկեց դիտարկել նաև, թե Հայաստանում արտադրվող ֆիլմերում ծխելն ինչ չափով է գովազդվում: Նկատեց, որ այդ հարցը կարծես թե բաց է մնացել:

Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ այդ օբյեկտների փակ կամ բաց լինելուց: ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]