Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՀԿ-ական պատգամավորը դժգոհում է հակածխախոտային օրինագծում իրենց առաջարկները չներառելու համար

ԼՀԿ-ական պատգամավորը դժգոհում է հակածխախոտային օրինագծում իրենց 
առաջարկները չներառելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանրային փակ վայրերում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն ունի, որոնք, սակայն, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը չեն ներառվել նախագծում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այս մասին խոսեց ԱԺ նիստում նախագծի քննարկման ժամանակ:

«Չնայած խոստմանը՝ մեր առաջարկները չեն ընդգրկվել, և այդ փոփոխությունները չեն ներառվել նախագծում: Ես վստահ եմ, որ դա ունենալու է վատ տնտեսական հետևանքներ»,-ասաց Գորգիսյանն ու շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ վերջնական նախագծում այդ փոփոխությունները ներառելու ջանքերի համար:

Նա դժգոհություն հայտնեց կառավարությունից՝ նշելով, որ գործադիրը պատշաճ չի երկխոսել անգամ  «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ և չի լսել նրանց արտահայտած մտահոգությունները:

Պատգամավորը պնդում է, որ մարզային փոքր խանութներում, կրպակներում ստենդում ծխախոտի տուփի ցուցադրությունն արգելելը կարող է շատ լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել առանց այն էլ չնչին շրջանառություն ունեցող այդ տնտեսավարողների համար: Նրա համոզմամբ՝ դա որևէ կերպ ազդեցություն չէր ունենա ծխելու քանակի կամ նոր ծխել սկսողների վրա:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]