1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունենում ինքնավերականգնման գործընթաց

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունենում ինքնավերականգնման 
գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2017 թվականի օգոստոսին բռնկված հրդեհից հետո տեղի է ունենում ինքնավերականգնման գործընթաց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Խոսրովի անտառն» արգելոց է,  հետևաբար այնտեղ արգելվում է մարդու միջամտությունը և թույլատրվում է միայն որոշակի հակահրդեհային աշխատանքներ իրականացնել: Ծառատունկ նույնպես հնարավոր չէ իրականացնել, միայն «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում կարող ենք ծառեր տնկել: «Խոսրովի անտառ» արգելոցում բավականին լավ տեղի է ունենում ինքնավերականգնման գործընթաց»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այդ տարածքի հետ կապված կա մեկ խնդիր՝ պետք է կարողանալ տարբեր տեխնիկական միջոցներով նվազագույնի հասցնել հնարավոր ռիսկերը, քանի որ գլոբալ տաքացման պատճառով հրդեհների ռիսկերն այնտեղ գնալով ավելանում են:

2017 թվականի օգոստոսի 12-ին  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում սկսվել էր խոշոր հրդեհ: Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում) և 186-րդ հոդվածի 2-րդ մասի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով:

2018 թվականի մարտին քրգործը կարճվել էր: Շուրջ 5 ամիս ձգված նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը եզրահանգել է՝ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցի «Զիմնի» կոչվող տարածքում սկսված հրդեհը, ամենայն հավանականությամբ, առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից, ինչի պատճառ էլ դարձել են օդի բարձր ջերմաստիճանն ու տեղումների բացակայությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]