Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն հայտնել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեստավորման ժամկետները

ԱՀԿ-ն հայտնել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեստավորման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա մեկնաբանել Է կորոնավիրուսի շուրջ իրադրությանը նվիրված գլոբալ համաժողովի արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 11-ին եւ 12-ին Ժնեւում՝ մոտավորապես 400 գիտնականների մասնակցությամբ: Հանդիպման ավարտից հետո փորձագետները համաձայնեցրել են նոր հիվանդության հետ կապված աշխատանքի առաջանահերթությունները, այդ թվում՝ վիրուսի դեմ նոր պատվաստանյութերի մշակման կարգը: «Միջնաժամկետ առաջնահերթությունները վերաբերում են այդ հիվանդության համար պատվաստանյութերի եւ դեղորայքի մշակմանը: Մշակման փուլում են արդեն չորս հնարավոր պատվաստանյութեր: Ամենայն հավանականությամբ, առաջինը կամ երկրորդը կսկսեն մարդկանց վրա փորձարկել երեք – չորս ամիս հետո: Դա ինքնին շատ արագ առաջաընթաց կլինի»,- ասել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]