1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարչապետի խոսքով՝ աստիճանաբար ազատվում են պետական համակարգում հեղափոխությանը դիմադրողներից

Վարչապետի խոսքով՝ աստիճանաբար ազատվում են պետական համակարգում 
հեղափոխությանը դիմադրողներից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում տեսնում է օղակներ, որոնցից ամբողջովին պետք է ազատվել. պետությունը դրանցից աստիճանաբար ազատվում է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ պետական համակարգում հեղափոխությանը դիմադրողների վերաբերյալ հարցին:

«Այն հեղափոխական փոփոխությունները, որ տեղի են ունենում, օրինակ, քաղավիացիայի ոլորտում, երբ կա 18 եվրոյով դեպի Կիպրոս տոմս, 25 եվրոյով դեպի Հռոմ ավիատոմս, տեղի են ունեցել ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Երկու օր առաջ էլ ինձ մոտ քննարկում էր, և այո, կան շատ օղակներ, որոնցից օր առաջ պետք է ազատվել: Եվ մենք այդ օղակներից ազատվում ենք կամաց-կամաց »,-ասաց վարչապետն ու նշեց՝ այդ հարցերում կառավարության մոտեցումը ռազմավարական է:

Նա նկատեց՝ պետական կառավարման համակարգի աշխատողների 90 տոկոսն այն մարդիկ են, որոնք վերջին 10 տարում աշխատել են նույն համակարգում: «Իսկ ինչ է փոխվել նրանց կյանքում, փոխվել է այն, որ շատերը բողոքում են, որ նախկինում փող էին աշխատում, իսկ հիմա՝ ոչ: Երբ մաքսային ծառայողները մաքսակետից պայմանավորում են, որ բեռնատարը առանց որևէ բանի անցկացնեն,  դա հեղափոխությանը դիմադրություն չէ՞: Եթե պետական պաշտոնյան սոցիալական նպաստ վճարելու համար փող է վերցնում, դա դիմադրություն չէ՞ հեղափոխությանը: Այդ մարդկանց մի մասը բանտերում է, մի մասն էլ կհայտնվի, մի մասը կազատվի աշխատանքից»,-նշեց Փաշինյանը:

Անի Սամսոնյանի կարծիքով՝ պետական համակարգը դեռ դիմադրում է, որովհետև կառավարությունը դանդաղել կամ թերացել է  կառավարության օպտիմալացման հարցում: Վարչապետն արձագանքեց՝ դրանք ամբողջ ծավալով տեղի են ունենում Հայաստանում:  «Մենք պետք  է ռազմավարական աշխատենք:  Մենք չենք պատրաստվում գերանդին առնենք ու աջ ու ձախ հնձենք: Սիստեմատիկ կերպով այդ օրակարգը տանելու ենք առաջ: Պլանավորում ենք այս տարվա վերջ, մյուս տարվա սկիզբ ավարտել գործընթացը»,-ասաց Փաշինյանն ու նկատեց, որ սակայն այդ մասշտաբի ծրագրերը ճշգրիտ ժամկետում չի լինում իրականացնել, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]