Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եվրոպայի խորհուրդը տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքների

Եվրոպայի խորհուրդը տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված 
համայնքների

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքներին՝ աջակցելու հետաքրքիր ծրագրերի առաջարկների իրականացմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանում Եվրոպայի խորհրդի  գրասենյակից, այդ ծրագրերն առնչվում են քաղաքացիական մասնակցության, երիտասարդների ներգրավման, սպորտի զարգացման, աղբահանության կառավարման և տեղական մակարդակում թափանցիկ որոշումների կայացման նախաձեռնություններին։

Դրամաշնորհների պարգևատրման արարողությունը կազմակերպվում է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի համատեքստում։

ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարներին մասնակցելուց հետո, խոշորացված համայնքները մշակել են ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով. ա) համայնքային տարածքների վերանորոգում կամ բարելավում, բ) ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակում, և գ) միջհամայնքային համագործակցության նախաձեռնություններ։ Դրամաշնորհային ծրագրի մրցույթը հայտարարվել է 2019թ․-ին, և բոլոր ծրագրային հայտերը գնահատվել են մի շարք չափանիշներով, այդ թվում՝ ծրագրի կայունություն, նորարարություն, կրկնելիություն, բնապահպանական ազդեցություն, ինչպես նաև կանանց, երիտասարդների, խոցելի կամ աղքատ խմբերի մասնակցություն։ Ծրագրերի իրականացումը կսկսվի ս․թ․-ի գարնանը, իսկ ծրագրերի արդյունքները և փորձը լայնորեն կներկայացվեն Հայաստանի այլ խոշորացված համայնքներում 2021թ․-ին։

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, խթանելով լավ կառավարման սկզբունքները և խրախուսելով կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում։ Ծրագրի արդյունքում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի, իսկ համայնքապետարանները ձեռք կբերեն համապատասխան կարողություններ՝ իրենց ինստիտուցիոնալ կառույցները զարգացնելու, քաղաքացիական մասնակցությունը բարելավելու, կանանց հզորացմանը նպաստելու և լավ կառավարման սկզբունքներն ավելի լավ ըմբռնելու և կարևորելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]