Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոնղոլիայում արգելել են Ամանորի տոնակատարությունը կորոնավիրուսի պատճառով

Մոնղոլիայում արգելել են Ամանորի տոնակատարությունը կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել Է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտնել Է Մոնցամե գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաշվի առնելով COVID-19 վիրուսի ծավալվող բռնկումն աշխարհի շատ երկրներում եւ հարեւան Չինաստանում՝ սույն հրամանագիրը կառավարությանը կարգադրում Է ձեռնարկել Ցագան Սար ազգային տոնի տոնակատարության չեղարկման միջոցներ»,- ասված Է նախագահի դեկրետում:
Միջոցների թվում նշված են բոլոր ամանորյա տոնավաճառների անհապաղ փակումը, հեռուստա- եւ ռադիոեթերից շնորհավորական եւ գովազդային տեսահոլովակների հեռացումը, որոնք կապված են տոնի հետ, որն այս տարի սկսվում Է փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]