Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պապիկյանը Վրաստանում քննարկել է սևծովյան նավահանգստում լաստանավեր ձեռք բերելու հնարավորությունները

Պապիկյանը Վրաստանում քննարկել է սևծովյան նավահանգստում լաստանավեր ձեռք 
բերելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սուրեն Պապիկյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ բովանդակալից զրույց ունեցանք էներգետիկ համագործակցության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Երկուստեք կարևորեցինք Հայաստանի և Վրաստանի էներգետիկ տարանցիկ նշանակությունը տարածաշրջանում: Այս համատեքստում արձանագրվեցին առկա ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ»,- գրել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի միջով Հայաստան եկող գազատարի վրացական տարածքում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը:

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են  նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` կապված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորությունների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am