Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի պատվիրակությունը կուղեւորվի Ռուսաստան՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը

Թուրքիայի պատվիրակությունը կուղեւորվի Ռուսաստան՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական պատվիրակությունը մոտ օրերս մտադիր Է ուղեւորվել Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայի Իդլիբի նահանգում ստեղծված իրադրությունը: Այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հանդես գալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոտ օրերս մեր պատվիրակությունը կուղեւորվի Մոսկվա: Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք մշտական զինադադար ապահովել (Իդլիբում): Բայց եթե բանակցությունները ոչ մի արդյունք չտան, ապա մենք վճռականորեն ենք տրամադրված»,-ասել Է նա NTB հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]