Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Իրանում պանթյուրքական ֆաշիստները վերստին աչքի են ընկել իրենց հայատյաց արարքով

Իրանում պանթյուրքական ֆաշիստները վերստին աչքի են ընկել իրենց հայատյաց 
արարքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում փետրվարի 11-ին նշվել Է Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը: Երկրի տարբեր քաղաքներում եւ, իհարկե, մայրաքաղաք Թեհրանում անցկացվել են զանգվածային տոնական երթեր: Ավանդաբար իրանցիները երթի ընթացքում վանկարկում են «Մահ Ամերիկային» կարգախոսը: Մինչդեռ երթի մասնակիցներից մեկն այդ արտահայտության փոխարեն բացականչել Է «Մահ Հայաստանին» կարգախոսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինֆոտեկա24»-ը, ակներեւ Է, որ իրանցի թյուրքը մտադրվել Էր ինչ-որ սադրանք գործել, սակայն նա չի համարձակվել երկար ցուցադրել իրեն, քանի որ, լսելով այդ խոսքերը, իրանցիներն, ամենայն հավանականությամբ, ֆաշիստին ցույց կտային իր իսկական «տեղը»: Բոլորին Է հայտնի, որ Իրանում հայերն առանձնահատուկ, ջերմ ու հարգալից վերաբերմունք են վայելում ոչ միայն բնակչության, այլեւ Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից:

Հայաստանը միշտ Էլ միջազգային հարթակներում հարեւան Իրանին աջակցել Է նրա համար դժվարին իրավիճակներում, եւ Իրանը պատասխանել Է երախտագիտությամբ ու փոխադարձ օգնությամբ, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի թյուրքական պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի մասին:

Ադրբեջանցի անջատականները՝ պանթյուրքական գաղափարախոսության կրողները, քիչ խնդիրներ չեն ստեղծում Իրանի համար՝ թշնամության ու ատելության մթնոլորտ բորբոքելով Իրանի ժողովրդի ու իշխանությունների նկատմամբ եւ սպառնալով երկրի անվտանգությանը:

«Վստահ ենք, որ հայատյացության նման դրսեւորումն Իրանի մայրաքաղաքում չպետք Է անպատիժ մնա, եւ երկրի իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն ադրբեջանցի սադրիչով»,-գրում է աղբյուրը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ