Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄԷ, Եվրոպա, ԱՄՆ, Չինաստան. «Դավթյան» ոսկերչական ընկերության արտադրանքը նոր շուկաներ է մուտք գործում

ԱՄԷ, Եվրոպա, ԱՄՆ, Չինաստան. «Դավթյան» ոսկերչական ընկերության արտադրանքը 
նոր շուկաներ է մուտք գործում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսունից ավելի միջազգային ցուցահանդես, բազմաթիվ մեդալներ, արտադրանքի բարձր որակը հավաստող վկայագրեր ու շնորհակալագրեր. «Դավթյան» ոսկերչական ընկերության (Davtyan Jewelry) ձեռքբերումներից են: Ընկերությունը բաց չի թողնում միջազգային հարթակում սեփական արտադրանքը ներկայացնելու, նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Տարիներ շարունակ հետևողական աշխատանքը, գործին նվիրվածությունը տալիս են իրենց արդյունքները: Այդ ամենն ընկերության տնօրեն Արշավիր Դավթյանի ջանքերով: Նա ոսկերիչ մոդելավորող է, ոսկերչության ոլորտում աշխատում է 90-ականների սկզբից: Ոսկերչական գործում ունեցած փորձը, ավանդույթները հորից ժառանգած Արշավիր Դավթյանը նպատակասլաց կերպով առաջ է տանում ընտանեկան գործը՝ իր շուրջը համախմբելով եղբայրներին՝ Արմեն, Կարեն Դավթյաններին:

Ինչպես եղբայրներն են հիշում, 90-ականների սկզբին դժվարությունները բոլորի համար էին, այդ թվում՝ իրենց: Տարիների հեռվից պարզ է դառնում այն, որ գործի նկատմամբ իրենց նվիրվածությունն օգնեց հաղթահարել դժվարությունները և ոչ միայն կայուն տեղ գտնել հայաստանյան շուկայում, այլև մտածել մեծ նպատակների մասին՝ մուտք գործելով միջազգային շուկաներ:

«Երբ աշխատանքդ սիրով ես անում, գործիդ նվիրված ես, անպայման ինչ-որ մի օր արդյունքները տեսանելի են լինում: Այդ տարիներին դժվարությունները շատ էին, ամեն ինչ այսքան հասանելի չէր, սակայն խնդիրները հաղթահարելի էին: Մեր գործունեության ամբողջ ընթացքում կարևորել ենք աշխատանքի բարձր որակը, ինքնատիպությունը, անհատական մոտեցումը: Դա էլ օգնում է մեծացնել պահանջարկը մեր արտադրանքի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արշավիր Դավթյանը:

Ոսկերիչ-մոդելավորողը կարևորեց անհատական մոտեցումը: Ներկայացնում են ոչ միայն իրենց մտահղացմամբ ստեղծած աշխատանքները, այլև պատրաստ են հաճախորդի մտքի թռիչքը արտացոլել թանկարժեք զարդի ստեղծման հիմքում: Եղբայրները նշում են՝ Արշավիրի դեպքում չկարողանալ չկա: Ավելին, նա հաճախորդի հետ զրույցից, նրան մի քանի հարց ուղղելուց արդեն պատկերացնում է ցանկալի զարդը: Ահա այդ անհատական մոտեցումը, աշխատանքի բարձր որակն ու ինքնատիպությունն անտարբեր չեն թողնում ոսկյա զարդերի սիրահարներին: Լինեն ԱՊՀ երկրները, Ռուսաստանը, Չինաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը, թե Էմիրությունները, «Դավթյան» ոսկերչական ընկերության աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Եղբայրները հպարտությամբ ընդգծում են, որ գրեթե բոլոր միջազգային ցուցահանդեսներից վերադարձել են պարգևներով ու բարձր գնահատականով: Խնամքով պահվում է մի մատյան, որտեղ իրենց տպավորություններով ու գնահատականներով կիսվել են «Դավթյան» ընկերության արտադրած ոսկյա զարդերի գնորդները ամենատարբեր երկրներից՝ «հայկական ոսկերչության գեղեցկություն, բարձր որակ, ինքնատիպություն, արվեստի գործ» և այլն: Հաճախորդների բարձր գնահատականը, վստահությունը, միջազգային ցուցահանդեսներին արժանացած առանձնահատուկ ուշադրությունը հենց Արշավիր Դավթյանի աշխատանքի արդյունքն է:

«Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկությունն ունի, և սովորաբար ներկայացվում են այդ շուկայի պահանջարկին համապատասխան զարդեր: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, զարդեր պատրաստելիս ժամանակակից մոտեցումները հաշվի ենք առնում, սակայն հիմքում դնում ենք հայկականը: Միջազգային ցուցահանդեսներում պարտադիր ներկայացնում ենք նաև հայկական նախշազարդերով արտադրանք»,-ասաց Արշավիր Դավթյանը: Յուրաքանչյուր միջազգային ցուցահանդեսին մասնակցությունն օգնում է ընկերությանը ձեռքբերել նոր գործընկերներ, հաճախորդներ: Ստանում են թե անհատական, թե խմբային պատվերներ: Արշավիր Դավթյանը վստահ է` իրենց ապրանքը մրցունակ է միջազգային շուկայում: Անկախ այն հանգամանքից, թե որ շուկայում է, ընկերությունը ներկայացնում է բարձր որակի աշխատանք:

Հայաստանը ոսկերչական լավ ավանդույթներ է ունեցել, և Դավթյան եղբայրները հավատացած են, որ դրանք վերականգնելու մեծ ներուժ ունենք: Դրա համար անհրաժեշտ է պետական համակարգված մոտեցում ոլորտի զարգացման համար: Կարևոր են համարում միջազգային շուկայում հայկական ոսկերչության նկատմամբ ակտիվ տեղեկատվական արշավը, դիվանագիտական ներկայացուցչությունների ներուժն օգտագործելը, ինչը կօգնի ուշադրություն հրավիրել հայկական արտադրության վրա: 

Առջևում նոր ծրագրերն են, արտադրությունն ընդլայնելը, ինքնատիպ նմուշներ ներկայացնելը, միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը, նոր շուկաներ մուտք գործելը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]