Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առնվազն 14 թուրք զինվորական Է զոհվել սիրիական Իդլիբում. Էրդողան

Առնվազն 14 թուրք զինվորական Է զոհվել սիրիական Իդլիբում. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-ին հայտարարել Է, որ առնվազն 14 թուրք զինծառայող Է զոհվել Սիրիայի Իդլիբի նահանգում հանրապետության զինված ուժերի դիրքերի երկու գնդակոծման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա դրությամբ Իդլիբում ռեժիմի հարձակումների հետեւանքով մեր զոհված զինվորների թիվը 14 Է»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Էրդողանը նաեւ հայտնել Է, որ Թուրքիան մտադիր Է ստիպել սիրիական զորքերին՝ մինչեւ փետրվարի վերջը դուրս գալ Իդլիբում թուրքական հսկիչ կետերի սահմաններից:

Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ Անկարան պատրաստ Է ամեն տեսակ ուժ կիրառել եւ ստիպել Դամասկոսին՝ զորքերը դուրս բերել Իդլիբում թուրքական հսկիչ կետերի սահմաններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]