Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ Է ուղարկել Սիրիա. Sky News Arabia

Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ Է ուղարկել Սիրիա. Sky News Arabia

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 12-ին Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ Է ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ թուրքական նոր համալրումը լուսաբացին հատել Է սիրիական սահմանը եւ առաջ շարժվել Հալեպի նահանգի արեւմտյան շրջանների ուղղությամբ: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, թուրք զինվորականներն ստեղծում են հսկողության նոր կետ, որը կտեղավորվի Աթարիբ եւ Էլ-Ջինա բնակավայրերի միջեւ ձգվող ճանապարհին: Փետրվարի 8-ին Անադոլու գործակալությունը հայտնել Էր, որ Թուրքիայի կողմից դեպի սիրիական սահման Է ուղարկվել 300 բեռնատարներից ու զրահամեքենաներից բաղկացած շարասյուն: Նրա տեղեկությունների համաձայն, թուրքական ուժերի փոխադրում Է իրականացվում վերջին մի քանի օրվա ընթացքում: Փետրվարի 11-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ թուրքական կողմը խախտում Է արաբական հանրապետության ինքնիշխանությունը՝ «լրացուցիչ ուժեր տեղաբաշխելով Իդլիբի ու Հալեպի նահանգներում, ինչպես նաեւ հարվածներ հասցնելով սիրիական տարածքներին, որտեղ կան խաղաղ բնակիչներ, եւ մի շարք ռազմական օբյեկտների»:

Դամասկոսում պնդում են, որ Անկարայի գործողություններն ուղղված են «ելուզակային կազմավորումներին փրկելուն», որոնք պարտություն են կրում սիրիական բանակի հարձակման հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]