Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնը՝ երեք տարատեսակով

Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնը՝ երեք տարատեսակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Samsung կորպորացիան փետրվարի 11-ին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) ներկայացրել Է Galaxy S20 5G նոր սմարթֆոնը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Samsung-ի ներկայացուցիչները ցուցադրել են սարքի երեք տարատեսակները՝ ստանդարտ Galaxy S20 5G-ն, Galaxy S20 Plus 5G-ն՝ մեծացված Էկրանով, ինչպես նաեւ ամենամեծ եւ ամենակատարելագործված Galaxy S20 Ultra 5G-ն: Դրանք բոլորը թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի 5G ցանցերը:

Սովորական S20-ն ստացել Է 6,2 դյույմ, S20 Plus -ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն 6,9 դյույմ անկյունագծով Էկրան: Բոլոր երեք տարատեսակներն Էլ հանդերձված կլինեն Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով, դրանք կունենան 12 ԳԲ հիշողություն, հիշասարք՝ 128-ից մինչեւ 256 ԳԲ ունակությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ: Սարքի նախապատվերն, ինչպես սպասվում Է, ԱՄՆ-ում հնարավոր կդառնա փետրվարի 21-ին, սմարթֆոնները մատչելի կլինեն մարտի 6-ից: S20-ն՝ ամենապարզ համալրմամբ, ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար: Samsung-ի ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ իջեցնում են Galaxy S10 սմարթֆոնների գները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]