ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիների
20:03, 11 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 11-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած մի խումբ քաղաքացիների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում