Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Apple-ն առաջ Է անցել Samsung-ից եւ առաջատարն Է դարձել կիսահաղորդիչների գնման ցուցանիշով

Apple-ն առաջ Է անցել Samsung-ից եւ առաջատարն Է դարձել կիսահաղորդիչների գնման ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Apple-ն առաջ Է անցել Samsung-ից եւ դարձել աշխարհում կիսահաղորդիչների խոշորագույն պատվիրատուն: Այդ մասին վկայում են Gartner հետազոտական ընկերության վերլուծաբանների կատարած հաշվարկները: Հարավկորեական ընկերությունը նախորդ երեք տարիների առաջատարն Էր այդ ցուցանիշով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաշխարհային շուկայում Apple-ի բաժինն անցյալ տարի կազմել Է 8,6 տոկոս՝ Samsung-ի 8 տոկոսի դիմաց: Երրորդ տեղում, չնայած ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական պատերազմին, մնացել Է չինական Huawei-ը՝ 5 տոկոս բաժնով: Համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալն ընկել Է 11,9 տոկոսով՝ մինչեւ 418,3 մլրդ դոլար: «Թոփ-5-ի ցուցակը 2019 թվականին չի փոխվել, բայց բոլոր ընկերությունները կրճատել են չիպերի գնման ծախսերը,-նշում Է Gartner-ի ավագ վերլուծաբան Մասացունե Յամաջին:-Հիմնական պատճառը դարձել Է հիշողության չիպերի արժեքի կտրուկ անկումը»:

Առաջատարների տասնյակում նաեւ տեղ Է գտել տայվանյան Hon Hai Precision Industry Co.-ն (Foxconn Technology)՝ հետ մղելով Kingston Technology-ին:

Անցյալ տարի թոփ-10-ին բաժին Է ընկել գլոբալ ծախսերի 39,5 տոկոսը՝ 2018 թվականի 39,9 տոկոսի համեմատությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ