Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին ու դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին ու դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ 7:1 հաշվով: Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին: 

67 կգ քաշում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում գերազանցեց շվեդ Օսկար Սիմոնին (3:1), այնուհետ 1/8 եզրափակիչում հաղթեց վրացի Գրիոգի Շոտաձեի նկատմամբ 9:0 հաշվով:  72 կգ մեկնարկային գոտեմարտում պարվեց Մալխաս Ամոյանը, ում մրցակիցը Խորվաթիայից Դոմինիկ Էտլինգներն էր (5:1): 82 կգ քաշի 1/8 եզրափակիչում Ռուբեն Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]