Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև աշուն ձեռք բերել 100 միավոր ավտոբուս

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև աշուն ձեռք բերել 100 միավոր ավտոբուս

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ընթացիկ ամսում պատրաստվում է 100 միավոր ավտոբուսի մրցույթ հայտարարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել: Հուսով ենք, որ այդ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն և մրցույթը կկայանա: Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները տրամադրվեն, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- նշեց քաղաքապետը և հավելեց, որ այս պահին Երևան է ժամանել ավտոբուսների բավականին փոքր խմբաքանակ:

Մարությանն ընդգծեց, որ մի հարց կա, արդյոք հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել արտադրել այդքան շատ ավտոբուս:

«Շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- ասաց Երևանի քաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]