1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

2019 թվականին Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի

2019 թվականին Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի 
բաժանմունք է դիմել 511 քաղաքացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի, որոնցից 358-ը ենթարկվել է  սրտի կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության, 181 հիվանդի տեղադրվել է 226 ստենտ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, տարվա կտրվածքով «Stent for life» ծրագրի շրջանակներում 90 սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդի կատարվել է ստենտավորում մեկ «դեղապատ» ստենտով` բացարձակապես պետական պատվերի շրջանակներում:
Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրի զարգացման նպատակով` մարտի 1-ից անվճար, պետական պատվերի շրջանակներում մեկ «ոչ դեղապատ» ստենտի տեղադրումը փոխարինվել է մեկ «դեղապատ» ստենտով:
Նախորդ տարում անգիոգրաֆիայի բաժանմունքում 7 հիվանդի կատարվել է ստորին վերջույթների էնդովասկուլյար միջամտություններ: «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից` օգտագործելով անգիոգրաֆիկ սարքի բոլոր հնարավորությունները 10 հիվանդի մոտ իրականացվել է ուղեղի նեյրոինվազիվ միջամտություններ, ինչպես նաև 3 հիվանդի տեղադրվել սրտի ռիթմավար: 
Բժշկական այս ծառայության ներդնումը հնարավորություն է տվել նվազեցնել սրտային հիվանդությունների հետևանքով առաջացող մահացությունների դեպքերը, ինչպես նաև ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների միջոցով վաղ շրջանում հայտնաբերվել ու կանխվել է հանրապետությունում բազմաթիվ անոթային խնդիրներ ունեցող անձանց մոտ բարդությունների արձանագրումը:
Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է շաբաթը 7 օր 24-ժամյա ռեժիմով` սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և շտապօգնության ծառայության հետ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]