Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հորդանանի և Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն է. Աբդալլահ Երկրորդ

Հորդանանի և Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն 
է. Աբդալլահ Երկրորդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը. երկու երկրները երկկողմ համագործակցությունից քաղելու շատ բան ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին:

«Երևանը՝ ամենահին քաղաքներից մեկը, ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկրները և ժողովուրդները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից աշխարհում՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները համագործակցությունից քաղելու շատ բան ունեն, որպեսզի կապիտալիզացնեն այս շատ խոստումնալից ներուժը»,- նշեց նա:

Հորդանանի թագավորն ընդգծեց, որ հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են: «Նրանք մեր երկրներին պատիվ են բերում և կենսական դերակատարություն ունեն արվեստում, կրթության, հանրային ծառայության, բիզնես և շատ այլ ոլորտներում: Նրանք այն հենքն են ձևավորում, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»,- հավելեց Աբդալլահ Երկրորդ թագավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]