Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության տարեդարձի կապակցությամբ

Իրանում զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության տարեդարձի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տարբեր քաղաքներում ամենամյա զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ, որը բերեց միապետական իշխանության տապալման եւ իսլամական հանրապետության հաստատման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանում ներկայում հանդիսություններ են տեղի ունենում 1979 թվականին իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, որոնք սկսվել են փետրվարի 1-ին եւ տեւում են տասն օր՝ բազմամյա աքսորից հակամիապետական շարժման առաջնորդ իմամ Խոմեյնիի վերադառնալու պահից մինչեւ փետրվարի 11-ը, երբ զինվորական հրամանատարությունը հայտարարեց չեզոքության մասին: Տոնակատարությունները կրում են «Դահե-ե-ֆաջր» (Արշալույսի տասն օրը) անվանումը:
Երթերը, որոնք սկսվել են փետրվարի 11-ին, ըստ պետական հեռուստատեսության տվյալների, անցկացվում են երկրի հինգ հազարից ավելի քաղաքներում, այդ թվում՝ միլիոնանոց այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Թեհրանը, ՄԵշհեդը եւ Թավրիզը:
Թեհրանում այդ միջոցառումների մասնակիցներն արդեն հաստատված ավանդույթով լցրել են քաղաքի կենտրոնական փողոցները՝ զբաղեցնելով Էնգելաբ փողոցի («Հեղափոխության» փողոցի) մի ամբողջ շարք հրապարակներ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ երկրի այլ պաշտոնատար անձինք մասնակցել են երթերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]