Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը հրաժարվել Է կատարել Եվրախորհրդի պահանջները

Ադրբեջանը հրաժարվել Է կատարել Եվրախորհրդի պահանջները

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել Է, որ Բաքուն հրաժարվել Է կատարել Եվրախորհրդի պահանջները: Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալիեւի ասելով՝ առանձին միջազգային կազմակերպություններ կանխակալ են գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքն Ադրբեջանում, «երբեմն բացասական եզրակացությունները պատրաստվում են դեռ մինչեւ քվեարկության անցկացումը»: Նրա խոսքով՝ Եվրախորհրդի կողմից նման վերաբերմունքի վերջին դրսեւորումը դարձավ բանաձեւը «Ադրբեջանում քաղբանտարկյալների կապակցությամբ տեղեկատվության մասին գործի» վերաբերյալ: Ալիեւն այդ փաստաթղթի ընդունումը որակել Է կոպտագույն միջամտություն ընտրություններին: «Մենք մերժում են մեր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ չենք կատարելու այսպես կոչված պահանջները, որոնք դրված են մեր առջեւ»,-ընդգծել Է Ադրբեջանի նախագահը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան բանաձեւը Բաքվից պահանջել Էր «հուսալիորեն եւ ամբողջ ծավալով» լուծել քաղբանտարկյալների խնդիրները: Ալիեւը հայտարարել Է, որ Ադրբեջանի համար այդ փաստաթուղթն ընդամենը թղթի կտոր Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]