Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարզական գրականությունը նոր շունչ է ստանում. հայկական սպորտը բեսթսելերների կարիք ունի

Մարզական գրականությունը նոր շունչ է ստանում. հայկական սպորտը բեսթսելերների կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայալեզու սպորտային գրականությունը կարող է մեծ առաջխաղացում ապրել առաջիկա տարիներին: «Զանգակ» գրախանութում մարզական լրագրողները քննարկում էին ծավալել «Newmag» հրատարակչության տպագրած գրքերի մասին: Քննարկմանը մասնակցեցին նաև «Արմենպրես» լրատվական գործակալության սպորտային թղթակից Վարվառա Հայրապետյանը, Armsport կայքից Նարե Հովհաննիսյանը և «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը:

Քննարկման ընթացքում սպորտային ասպարեզի ներկայացուցիչները փաստեցին, որ հայալեզու սպորտային գրականություն տարիներ առաջ առհասարակ չկար, իսկ հիմա քիչ-քիչ ընթերցողի դատին են հանձնվում բավականին հաջող թարգմանությամբ գրքեր: «Ես կարծում եմ, որ հիմա եկել ժամանակը, որ բացի թարգմանություններից մեր ընթերցողների սեղանին դնենք Հայաստանը ներկայացնող մարզիկների մասին պատմող գրքերը»,-ասաց Վարվառա Հայրապետյանը:

Armsport-ի մարզական թղթակից Նարե Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ սպորտային բովանդակության հայաֆիկացումը շատ ավելի կարևոր է, քան առաջին հայացքից թվում է:

Գրիգոր Ավետիսյանն առանձնացրեց, որ «Newmag» հրատարակչությունը  հիմք է դրել սպորտային բեսթսելերի հայերեն թարգմանության, քանի որ նման փորձ գրեթե չկար:

Բանախոսները վերլուծեցին «Մեսսի», «Ռոնալդու», «Նեյմար» գրքերը, ինչպես նաև վերջին շրջանում թարգմանված Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրությունը և բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկներից մեկի` Մուհամեդ Ալիի մասին «Ալի. Աշխարհի արքան» գիրքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]