Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

ԵԱՀԿ-ի դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իսկական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը: Այս հայտարարությամբ փետրվարի 10-ին հանդես են եկել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյից դիտորդական առաքելության ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Չնայած մեծ թվով թեկնածուներին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտում Էին իսկական մրցակցությանը»,-ասված Է առաքելության հայտարարության մեջ:
Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերել ընտրություններում, ինչն ստիպում Է կասկածել դրանց թափանցիկությանը: Բացի այդ, նրանց խոսքով, առանձին դեպքերում ճնշում Է գործադրվել ընտրողների վրա:
Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ կայացած ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ Էր դիտորդների համար, սակայն չկարողացավ ապահովել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը:
«Ձայների հաշվման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,-ասված Է առաքելության հայտարարության մեջ:
Փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում Էր 1314 թեկնածու: Ընտրություններում հավատարմագրված Էր 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ:
Ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում Է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, առավել մեծ թվով մանդատներ Է ստանում օրենսդիր մարմնում: Այդ տվյալների համաձայն, կուսակցությունը կարող Է ստանալ մինչեւ 71 մանդատ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]