1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մակաբույծների» ռեժիսորը մեկնաբանել Է ֆիլմի հաղթանակն «Օսկար» մրցանակաբաշխությանը

«Մակաբույծների» ռեժիսորը մեկնաբանել Է ֆիլմի հաղթանակն «Օսկար» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն խելացնորություն Է համարել կինոնկարի հաղթանակն «Օսկար» մրցանակի գլխավոր կատեգորիաներում: Ռեժիսորի խոսքով՝ սոցիալական անհավասարության մասին ֆիլմի գաղափարն իրեն հետաքրքրում Էր շատ տարիներ եւ դարձել Էր սեւեռուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես տարօրինակ մարդ եմ. երբ մենք շահեցինք Կինոդերասանների գիլդիայի մրցանակը լավագույն թիմի համար, ես չգիտես ինչու սկսեցի երազել նաեւ «Օսկարի» մասին: Բայց շահել չորս կատեգորիայում եւ ստանալ վեց արձանիկ. այդ մասին ես նույնիսկ չեմ համարձակվել մտածել»,- պատմել Է նա «Ռոսիյսկայա գազետային»: ԱՄՆ-ի կինակադեմիայի մրցնակաբաշխության իննսուներկուերորդ արարողությունը տեղի Է ունեցել փետրվարի 9-ին Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը դարձել Է «Տարվա լավագույն կինոնկարը» ԱՄՆ-ի կինոակադեմիայի վարկածով, առաջին անգամ գլխավոր «Օսկարը» հանձնվել Է ոչ անգլերենով կինոնկարի: Այն նվաճել Է եւս երեք պարգեւ՝ ռեժիսուրայի, սցենարի համար եւ որպես «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]