Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանի իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ Է ստանում 125-տեղանոց խորհրդարանում

Ադրբեջանի իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ Է ստանում 125-տեղանոց խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են բոլոր 125 ընտրատարածքներից, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ Է ստանում նոր խորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ադրբեջանում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 9-ին: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 47,81 տոկոս: 4823 ընտրատեղամասերից արձանագրությունների 87 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը մինչեւ 65 տեղ Էր ստանում հանրապետության 125-տեղանոց խորհրդարանում:

Փետրվարի 10-ին Ադրբեջանի ԿԸՀ-ի կայքում տվյալներ են հայտնվել բոլոր 125 ընտրատարածքներից: Այդ տվյալների համաձայն, նոր խորհրդարանում «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունից մանդատների թիվն աճել Է եւ այժմ կազմում Է մոտավորապես 70 տեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]