Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարչապետը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վարչապետը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահի հետ քննարկել է 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է և ՀՀ կառավարությունը շահագրգռված է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինիս կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Դմիտրի Պանկինի խոսքով՝ իր գլխավորած բանկը մեր երկրում կենտրոնացած է հիմնականում առևտրային բանկերի միջոցով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ, սակայն առաջիկայում նախատեսում են ծրագրեր իրականացնել նաև ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում:

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ վերը նշված ոլորտներում մեր երկրում տեղի ունեցող միտումները վկայում են՝ առկա են զարգացման լայն հնարավորություններ և տարեցտարի ֆինանսաների ներգրավման անհրաժեշտությունը մեծանալու է: «Այսինքն համագործակցության լայն դաշտ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ողջունել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ու հայասատանյան առևտրային բանկերից մեկի միջև 10 մլն դոլարին համարժեք վարկային նոր համաձայնագրի ստորագրումը, միջոցների ուղղումը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]