Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստում կորոշի մինչև հանրաքվեի օրը ձեռնարկելիք քայլերը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստում կորոշի մինչև հանրաքվեի 
օրը ձեռնարկելիք քայլերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հատուկ նիստ կհրավիրի՝ որոշելու, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մինչև սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Մենք խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու և քննարկելու, թե ինչպիսի քայլեր ենք ձեռնարկելու մինչև հանրաքվեի օրը»,- ասաց Սիմոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր քվեարկել Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշմանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]