Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդկաստանցի դպրոցական աղջիկն իր տարեկիցներից առաջինն Է նվաճել Հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթը

Հնդկաստանցի դպրոցական աղջիկն իր տարեկիցներից առաջինն Է նվաճել Հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մումբայ քաղաքի 12-ամյա աշակերտուհի Քամյա Կարթհիքեյյանը դարձել Է ամենաերիտասարդ լեռնագնացը, որը նվաճել Է Հարավային Ամերիկայի, ինչպես նաեւ Արեւմտյան ու Հարավային կիսագնդերի Ակոնկագուա ամենաբարձր գագաթը (6961 մետր, Արգենտինա): Ինչպես փետրվարի 10-ին հայտնել Է Hindustan Times թերթը, Քամյան Հնդկաստանի Մումբայ քաղաքի ռազմածովային ուժերի դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտուհի Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աղջիկը դեպի լեռնագագաթ վերելքն ավարտել Է փետրվարի 1-ին եւ այնտեղ պարզել Հնդկաստանի ազգային դրոշը: Այնուհետեւ նրան մի քանի օր Է պահանջվել, որպեսզի հանգստանա բազային ճամբարում եւ իջնի: Դպրոցական աղջիկն արդեն վաղուց Է զբաղվում լեռնագնացությամբ: 2019 թվականի օգոստոսի 24-ին Քամյան բարձրացել Է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Լադաքհ հիմալայական մարզի Մենթոք-Քանգրի II գագաթը (6260 մետր): Ավելի վաղ նա հասել Էր աշխարհի ամենաբարձր գագաթի՝ Էվերեստի բազային ճամբար, որը տեղակայված Է լեռան լանջին՝ 5346 մետր բարձրության վրա, աղջկա նվաճումների թվում Է նաեւ Լադաքհի Սքոթ-Լանգրի բարձունքը (6153 մետր) եւ վերելքը աշխարհի տարբեր մասերում գտնվող մի շարք այլ, ավելի պակաս բարձրությամբ լեռներ, նշում Է հրատարակությունը:

Աղջկա ալպինիստական մարզումներով զբաղվում Է նրա հայրը՝ Հնդկաստանի ռազմածովային ուժերի սպան, որն ինքն Էլ վաղուց Է զբաղվում լեռնային վերելքներով: Նա իր դստերն ուղեկցում Է, երբ նա բարձունքներ Է նվաճում: Քամյան պահպանում Է խիստ ռեժիմ, ամեն օր որոշակի տարածություն Է անցնում հեծանվով, կարոնավոր կերպով զբաղվում Է վազքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]