Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայտնի են «Օսկար-2020»-ի մրցանակակիրները

Հայտնի են «Օսկար-2020»-ի մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, կինոարվեստի ներկայացուցիչները մրցանակների արժանացան բազմաթիվ անվանակարգերում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոքեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար, լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի արժանացան «Սկանդալ» ֆիլմի թիմի անդամներ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը: 

 «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր դարձավ «1917» ֆիլմը: «Լավագույն մոնտաժ» անվանակարգում մրցանակը հանձնվեց Մայք Մաքասքերին և Էնդրյու Բաքլերին « Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» ֆիլմի համար, իսկ

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում հաղթեց Ռոջեր Դիքինսը «1917» ֆիլմում կատարած աշխատանքի համար:
Լավագույն ձայնային մոնտաժի համար «Օսկար»-ի արձանիկը նվաճեց Սեմ Մենդեսը դարձյալ «1917» ժապավենի համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Լորա Դենը «Ամուսնական պատմություն» ժապավենում խաղացած դերի համար:

Լավագույն փաստավավերագրական ֆիլմ համարվեց «Ամերիկյան ֆաբրիկա»-ն, իսկ լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ` «Դիմացի պատուհանը»:

 Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերում արդյունքներն այսպիսին են. «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Մակաբույծները», «Լավագույն դերասան»՝ Խոակին Ֆենիքսը, «Լավագույն դերասանուհի»` Ռենե Զելվեգերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]