Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրեդ Փիթը դերասանական խաղի համար առաջին անգամ արժանացավ բաղձալի «Օսկար»-ին

Բրեդ Փիթը դերասանական խաղի համար առաջին անգամ արժանացավ բաղձալի 
«Օսկար»-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան պահանջված արտիստ Բրեդ Փիթը, որն իր դերասանական գործունեության ընթացում չորս անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, բայց չի արժանացել ցանկալի արձանիկին (նա տարիներ առաջ այս մրցանակը ստացել է որպես «12 տարվա ստրկություն» կինոնկարի պրոդյուսեր), «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությանը հաղթեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Փիթը մրցանակի արժանացավ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են 1969-ին՝ Հոլիվուդի «Ոսկե դար»-ի մայրամուտին: Ըստ սյուժեի՝ հայտնի հեռուստասերիալի դերասան Ռիկ Դալտոնն ու նրա կրկնորդ Քլիֆ Բուտը փորձում են իրենց տեղը գտնել կինոարտադրության արագափոխ աշխարհում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]