Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանը կրկին կփորձի «Զաֆար» արբանյակը դուրս բերել ուղեծիր

Իրանը կրկին կփորձի «Զաֆար» արբանյակը դուրս բերել ուղեծիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կփորձի «Զաֆար» արբանյակը ուղեծիր դուրս բերել մայիս-հունիսին: Այդ մասին հայտնել Է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարն այդ մասին հայտարարել Է այն բանից հետո, երբ փետրվարի 9-ի երեկոյան իրականացվեց «Սիմորգ» կրող հրթիռի արձակումը՝ «Զաֆար» արբանյակով: Ապարատը չհաջողվեց դուրս բերել անհրաժեշտ ուղեծիր, քանի որ հրթիռը վերջին փուլում չզարգացրեց անհրաժեշտ արագություն: «Զաֆար-2» արբանյակի արձակումը հնարավոր Է մայիս-հունիսին»,- Ջախրոմիի խոսքը մեջբերված Է գերատեսչության պաշտոնական կայքում:

Նախարարի պնդմամբ, որը նաեւ ղեկավարում Է արբանյակների մշակումը, արձակումն ինքը հաջող Էր, չնայած այն բանին, որ արբանյակն ուղեծիր դուրս բերելու փորձը հաջողությամբ չպսակվեց: «Այժմ մենք ավելի քան երբեւԷ մոտ ենք հաջողության»,- հավելել Է Ազարի Ջախրոմին: Նա նաեւ Twitter-ի իր Էջում խոստացել Է մոտ ժամանակներս իրականացնել «Նահիդ» արբանյակի արձակումը: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում Է, որ արբանյակն ընկել Է Հնդկական օվկիանոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]