Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով 
փակ է

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոտայքի տարածաշրջանի՝ Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի՝ Զանգերի հատվածում բուք է։ Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]