Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռենե Զելվեգերը՝ տարվա լավագույն դերասանուհի

Ռենե Զելվեգերը՝ տարվա լավագույն դերասանուհի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջուդի» ֆիլմում գլխավոր դերակատարի խաղի համար դերասանուհի Ռենե Զելվեգերը հաղթեց «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Զելվեգերից բացի ներկայացված էին Սինթիա Էրիվոն «Հարիեթ», Սքարլեթ Յոհանսոնը «Ամուսնական պատմություն», Սիրշա Ռոնանը «Փոքրիկ կանայք», Շարլիզ Թերոնը «Սկանդալ» ֆիլմերով:

«Ջուդի» Ֆիլմի գործողությունները զարգանում են 1968 թվականի ձմռանը, երբ Ջուդի Գարլենդը տեղափոխվում է Լոնդոն «The Talk of the Town» ակումբում համերգների մասնակցելու համար: Լավագույն ժամանակներից անցել է երեսուն տարի, և Ջուդիի ձայնն առաջվանը չէ, բայց նրա կամքն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքն ավելի հասուն են դարձրել երգչուհուն: Չնայած լեգենդար արտիստուհին չորս անգամ անհաջող ամուսնություն է ունեցել, պատրաստ է հանդիպել երիտասարդ տղամարդու հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]