Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Օսկար 2020». Խոակին Ֆենիքսը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում

«Օսկար 2020». Խոակին Ֆենիքսը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» հեղինակավոր մրցույթի «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկը հանձնվեց Խոակին Ֆենիքսին «Ջոքեր» ֆիլմում դերակատարման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:

Ֆենիքսը նշեց, որ տարիներ շարունակ եղել է եսասեր ու երկրորդ հնարավորություն չի տվել շատերին: Իսկ հիմա շնորհակալ է բոլոր ներկաներին, որոնք օգնել են իրեն: «Միմյանց աջակցելը մարդասիրության լավագույն դրսևորումներից է: Եղբայրս մի առիթով ասաց, որ աշխարհը կարելի է փրկել սիրո միջոցով»,- արձանիկը ստանալիս շեշտեց դերասանը:

Ֆենիքսի հետ միասին այդ անվանակարգում մրցում էին Անտոնիո Բանդերասը «Ցավ և փառք» ֆիլմով, Լեոնարդո Դի Կապրիոն «Մեկ անգամ …Հոլիվուդում» ֆիլմով, Ադամ Դրայվերը «Ամուսնական պատմություն» կինոնկարով, Ջոնաթան Փրայսը «Երկու Պապ» ֆիլմով:

«Ջոքեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ Ֆիլմը ստացել է  գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծ»-ը։ Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Ռուսաստանում ՝ հոկտեմբերի 3-ին: Այն 2019 թվականի ամենաշատ գումար վաստակած ֆիլմերի ցանկում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]