Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պողոսյանն Արցախում ընտրությունների շեմին Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարձակումներ է կանխատեսում

Պողոսյանն Արցախում ընտրությունների շեմին Ադրբեջանի կողմից տեղեկատվական 
հարձակումներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում ընտրությունների շեմին Ադրբեջանը տեղեկատվական հարձակումներ է իրականացնելու հայկական կողմի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կանխատեսում արեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Առաջին հերթին փետրվարի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանը ներկայացնելու է, թե ինչպիսին են իրենց ընտրությունները եղել, հետո ժամանակը նրանք օգտագործելու են տեղեկատվական բոլոր գործիքներով Արցախի ընտրություններին և քաղաքական գործընթացներին ներազդելու համար: Պետք է կարողանանք այդ շրջանում տեղեկատվական դիմադրողականություն ցուցաբերել ու թույլ չտալ պառակտում»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նախկին պատգամավորի` փետրվարի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարելու:

Նա նշեց, որ եթե սահմանին չեն կրակում, դա չի նշանակում, որ պատերազմը վերջացել է. ժամանակները փոխվել են և հակառակորդը կարող է օգտագործել տեղեկատվական գործիքները, և դրա միջոցով փորձել վախեցնել հասարակությանը: «Մենք պետք մեր զգոնությունը չկորցնենք ու պետք է նպատակներ դնենք մեր առջև»,-եզրափակեց Պողոսյանը:

 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կկայանան նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]