Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է, այն հասել է 722-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է, այն հասել է 722-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հաղորդել է Չինաստանի Հիգիենայի և առողջության պետական կոմիտեն: Վերջին տվյալներով՝ ապաքինվածների թիվը 2050 է:

Ընդհանուր առմամբ, կոմիտեի տվյալներով՝ Չինաստանի տարածքում հաստատվել է  թոքաբորբի  31 հազար 774 դեպք, որից 6 հազար 100-ի դեպքում իրավիճակը ծանր է: Հիվանդներից  27 հազար 657-ի դեպքում կասկածվում է կորոնավիրուս:

Մեկ օր առաջ Չինաստանի իշխանությունները հայտնել էին 637 մահվան, 1540 ապաքինման և 31 հազար 211 ինֆեկցիայով վարակման դեպքի մասին:

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից Չինաստանի Վուհան քաղաքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Ներկայում Չինաստանից բացի, հիվանդության դեպք գրանցվել է 24 երկրում, այդ թվում Ռուսաստանում: Հայաստանում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, պատկան մարմինները շարունակում են խիստ հսկողությունը սահմանային կետերում: Հայաստանը ստացել է նաև կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]