Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Ավինյանն ու ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են Երևանի տրանսպորտային ցանցի ծրագիրը

Տիգրան Ավինյանն ու ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են Երևանի տրանսպորտային 
ցանցի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 7-ին ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2021թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ և կարևորել այդ իրադարձությունը Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսատնտեսական շրջանակների ուշադրությունը բարձրացնելու տեսանկյունից: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին վստահության համար և ընդգծել, որ տարեկան ժողովը կանցկացվի ամենաբարձր մակարդակով:

Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին 118 մլն եվրո արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաև 2020 թվականին: Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս՝ լուրջ խթան հանդիսանալով ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին: Այս համատեքստում Պիեռ Հեյլբրոննը կարևորել է տարբեր գերատեսչությունների ու Երևանի քաղաքապետարանի գործողությունների փոխհամաձայնեցման հարցում փոխվարչապետի դերը:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Հայաստանում անցկացվող համապարփակ բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն լինելու է երկրում իրականացվելիք առավել հավակնոտ ու լայնածավալ բարեփոխումներից մեկը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]