Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արևելագետը մոտ ապագայում ամերիկա-իրանական հարաբերությունների սրացման նախանշաններ չի տեսնում

Արևելագետը մոտ ապագայում ամերիկա-իրանական հարաբերությունների սրացման 
նախանշաններ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկա-իրանյան հարաբերությունները մտել են ավելի հանգիստ փուլ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Վերջին շրջանում ուղղակի բախումներ երկու երկրների զինված ուժերի միջև  տեղի չեն ունենում, բայց աշխարաքաղաքական խաղը ստացել է շատ ավելի ռազմավարական բնույթ: Իրանը հայտարարել է և հետևողականորեն փորձում է  իրականացնել իր ռազմավարական նպատակը, այն է` հասնել այն բանին, որ ամերիկյան զինված ուժերը դուրս բերվեն սկզբից Իրաքից, իսկ հետագայում նաև ողջ Մերձավոր Արևելքից: Չնայած ԱՄՆ-ը  հայտարարել է, որ իր զինված ուժերը դուրս է բերելու Մերձավոր Արևելքից, բայց դեռևս ցանկություն չի ցուցաբերում: Կարծում եմ, ամերիկա-իրանական հակամարտությունը կշարունակվի, բայց նախանշաններ չկան, որ դրանք մոտ ապագայում ավելի կսրվեն»,- եզրափակեց Սաֆրաստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]