Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 7-ին տեղի է ունեցել հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության վերսկսման կարևորությունը և ներկայացրել հանձնաժողովի նոր կազմը: Դավիթ Տոնոյանը վստահություն է հայտնել, որ պետական տարբեր գերաչեսչությունների ներկայացուցիչների համադրված և արագ աշխատանքի շնորհիվ մանրամասն ու օբյեկտիվորեն քննության կառնվեն հանձնաժողովին ներկայացված բոլոր դիմումները:

Նիստի ընթացքում ներկայացվել են մինչ օրս կատարված աշխատանքները, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց (այդ թվում` հետմահու)  վիճակագրությունը և սահմանված կարգին չհամապատասխանող դիմումների մերժման հիմքերը: Քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերի մասնակիցներին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգով սահմանված մի շարք դրույթներ, ՀՀ կառավարության որոշմամբ կազմավորված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական հիմքերը և առկա խնդրահարույց հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]