Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի Իդլիբ նահանգում թնջուկ է առաջանում. արևելագետ

Սիրիայի Իդլիբ նահանգում թնջուկ է առաջանում. արևելագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբ նահանգում կարող է բախում տեղի ունենալ թուրքական և սիրիական բանակների միջև:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Սիրիայում պատերազմական  իրադրությունը մոտենում է իր հանգուցալուծմանը: Սիրիական բանակը սկսել է հարձակում Իդլիբի նահանգում: Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի կառավարությանը և պահանջում է, որ դադարեցվի այս հարձակումը: Ինչով է սա վտանգավոր. կարող է տեղի ունենալ ուղղակի բախում թուրքական և սիրիական բանակի միջև: Գաղտնիք չէ, որ սիրիական բանակը ստանում է ռուսական օդուժի օժանդակությունը, ինչպես նաև վերջին շրջանում Իդլիբի ուղղությամբ հարձակումների արդյունքում սկսել են օժանդակություն ստանալ Իրանի հետ կապված խմբավորումների կողմից: Այստեղ հասունանում է թնջուկ, որը կարող է ուղղակի ռազմական բախում ստեղծել այստեղ հետաքրքրություն ցուցաբերող մի քանի ուժերի միջև»,- եզրափակեց Սաֆրաստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]