Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատգամավորը հնարավոր չի համարում ՍԴ-ի նախագիծը հանրաքվեի դնելն առանց առաջին ընթերցմամբ  ընդունելու

Պատգամավորը հնարավոր չի համարում ՍԴ-ի նախագիծը հանրաքվեի դնելն առանց 
առաջին ընթերցմամբ  ընդունելու

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հնարավոր չի համարում Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ հանրաքվեի ներկայացնելն առանց առաջին ընթերցմամբ ընդունելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարությանը, որ առաջին ընթերցմամբ քննարկմանը նախագիծը չեն ընդունելու և առաջարկելու են, որ այդ հարցով հանրաքվե անցկացվի, նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` առաջին ընթերցման տապալումից հետո այդ հարցը չեն կարող հանրաքվեի դնել: «Առաջին ընթերցմամբ պետք է հաստատեք, դրանից հետո գնա ՍԴ: ՍԴ-ի դրական եզրակացությունից հետո երկրորդ ընթերցման ժամանակ բացասական քվեարկեք, դրանից հետո միայն կարող եք հանրաքվեի հարց բարձրացնել»,-պարզաբանեց պատգամավորը:

Նա նշեց` պայքարը, նպատակը հասկանալի է, ըմբռնելի է, բայց արդյոք այն միջոցները և մեթոդները, որոնք օգտագործվում են, մակերեսային չեն: «Իմ խորին համոզմամբ մակերեսային են: Դրա արդյունքում շատ իրավական դրույթներ անտեսում եք, խախտում եք, և հետագայում այս ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները»,-ասաց նա:

Պատգամավորը չի հասկանում, թե ինչու ձևավորվող սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովով չեն փորձում լուծել սահմանադրական փոփոխությունների հարցը: «Սահմանադրական փոփոխությունների նորմալ ընթացակարգով պետք է լուծվի և ձեր ասած ՍԴ-ի խնդիրը, և ամբողջ դատական համակարգի խնդիրը: Ինչու եք խուսափում նորմալ համակարգային մոտեցումներից»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի 7 անդամների պաշտոնավարման դադարեցում: Առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]