Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բժիշկը տասն օր պայքարել Է կորոնավիրուսի դեմ եւ մահացել գերհոգնածությունից

Բժիշկը տասն օր պայքարել Է կորոնավիրուսի դեմ եւ մահացել գերհոգնածությունից

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել Է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Mirror հրատարակությունը:

28-ամյա Սուն Ինցզեն աշխատում Էր Հունանի նահանգի կլինիկաներից մեկում, նահանգ, որը սահմանակից Է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնի՝ Հուբեյի նահանգի հետ: Ինցզեի խնդիրների մեջ Էր մտնում ճանապարհով երթեւեկող մարդկանց ինքնազգացողության ստուգումը: Բժիշկը հունվարի 25-ից գիշեր-ցերեկ զբաղվել Է դրանով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինցզեն վերադարձել Է հանրակացարան ու մահացել: Նրա 29-ամյա քույրը գտնվում Է Ուհանում, որն արդեն երկու շաբաթ Է՝ փակ Է կարանտինով: Նա իրեն մեղադրում Է, որ Ուհանից չի հեռացել քաղաքի փակվելուց առաջ եւ եղբորը չի օգնել դժվար ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]