Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊՆ-ում կայացել է «1991 ստորաբաժանման» գործունեության վերաբերյալ խորհրդակցություն

ՊՆ-ում կայացել է «1991 ստորաբաժանման» գործունեության վերաբերյալ 
խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ կապված մի շարք առաջարկներ,  նախորոշվել են դրա կազմում ընդգրկվել ցանկացող զինակոչիկների ընտրության չափորոշիչներն ու քննական պահանջները։

Պաշտպանության նախարարի տեղակալը հորդորել է խորհրդակցության մասնակիցներին սեղմ ժամկետներում քննարկել և կազմել «1991 ստորաբաժանման» կազմում ընդգրկվող ժամկետային զինծառայողների շարունակական կրթությունն ապահովելուն միտված, բազմակողմանի մասնագիտական հմտություններ ու գործնական գիտելիքներ ընձեռելու ունակ ուսումնական ծրագրի նախագիծը։

«1991 ստորաբաժանման» ծրագրի կարևորագույն նպատակներից է զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունների ապահովումը: Բացի այդ, ստորաբաժանման կազմում ընդգրվող զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am