Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լուծումները շուտով տեսանելի կլինեն. Արմեն Գրիգորյանը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի մասին

Լուծումները շուտով տեսանելի կլինեն. Արմեն Գրիգորյանը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցած մահվան դեպքերին՝ նշեց, որ բազմաթիվ քայլեր արվել են, բայց կան տեղեր, որտեղ հաջողություններ դեռևս չեն եղել:

«Հարցը մեր օրակարգում է, բոլորիս համար ցանկացած միջադեպ ցավալի է, նույնիսկ թեթև վնասվածք։ Մենք փորձում ենք աշխատանքներ կատարել, բանակում խնդիրների մեծ մասն ավելի լայն հասարակական խնդիրներ են։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև նպատակ ունի բանակում բարեփոխումներին նպաստելու։ Այստեղ խնդիրը բարդ է, հնարավոր չէ մեկ քայլով լուծել, բայց մենք կատարում ենք առավելագույնը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը։

Հարցին՝ չի՞ անհանգստացնում այն, որ ՊԲ հրամանատարի, ԱԱԾ վարչության պետի և մի շարք պաշտոնյաների որդիները մի զորամասում են ծառայությունն անցկացնում, Գրիգորյանն ասաց, որ խնդիրը բազմաշերտ է և խորքային։ «Այսօր ՊԲ-ն հայտարարություն է տարածել, մենք գնում ենք լուծումների ճանապարհով, ես համոզված եմ, որ այդ լուծումները շուտով տեսանելի կլինեն։ Բայց այդ խնդիրները մեր օրակարգում են»,- ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]