Թուրքիայի ԶԼՄ-ներն Էրդողանի խորհրդականին մեղադրել են ձնահյուսից մարդկանց զոհվելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները երկրի նախագահի խորհրդական եւ Վանի նահանգից խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուլշեն Օրհանին մեղադրում են փետրվարի 5-ին Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով 33 փրկարարների զոհելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահի խորհրդական տիկին Օրհանը, փրկարարների նախազգուշացումներին հակառակ, կարգադրել Է ճանապարհը մաքրել ձյունից, քանի որ իր գլխավորած պատվիրակությունը հարեւան շրջանում կայացած միջոցառումից ուղեւորվում Էր այն ճանապարհով, որը գտնվում Է առաջին ձնահյուսի իջած գոտում: Ծանր ձյունամաքրիչ տեխնիկայի աղմուկն Էլ նոր ձնահյուս Է առաջացրել, որի տակ զոհվել են փրկարարները»,- ասել Է HaberTurk հեռուստաալիքի թղթակից Բյուլենթ Այդեմիրն ուղիղ եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում