Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքի նոր խախտումներ չի արձանագրել Իրանի կողմից

ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքի նոր խախտումներ չի արձանագրել Իրանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նոր խատխումներ չի արձանագրել այն ժամանակավանից ի վեր, ինչ Թեհրանը հայտարարել Է սույն համաձայնագից շեղվելու հինգերորդ փուլի մասին: Այդ մասին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ փետրվարի 5-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով Քառնեգիի հիմնադրամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հինգերորդ քայլից հետո ոչ մի կարգի հետագա գործողություններ չեն եղել»,- ասել Է նա: «Անշուշտ, նրանք շարունակում են ուրանի հարստացումը»,- հավելել Է Գրոսին:

«Ես շարունակում են հետեւել, թե ինչ Է տեղի ունենում Իրանում»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը: «Իհարկե, մենք մեր տեսչական ստուգումները մեխանիկորեն չենք կատարում, լսում ենք՝ ինչ են ասում, եւ մենք պատրաստվում ենք ցանկացած հնարավոր հանգամանանքներին»,- նշել Է նա:

Հունվարի 5-ին Իրանը հայտարարել Է 2015 թվականի միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում Է, որ նա չի կատարի ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ ԳՀՀԾ-ով նախատեսված սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]