Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

103 տարեկանում վախճանվել Է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը

103 տարեկանում վախճանվել Է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել Է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը: Այդ մասին հայտնել Է People հանդեսը վկայակոչելով դերասանի որդուն՝ Մայքլ Դուգլասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քիրկ Դուգլասը մահացել Է փետրվարի 5-ին 103 տարեկանում: «Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ Էր, կինոյի «ոսկե դարաշրջանի» դերասան, որն ապրեց մինչեւ ոսկյա տարիք, հումանիիստ, որի հավատարմությունն արդարությանն ու այն սկզբունքներին, որոնց նա հավատում Էր, չափորոշիչ են բոլորի համար»,- ասել Է Մայքլ Դուգլասը:

Քիրկ Դուգլասը Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» աստղային դերասան Է: Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Սպարտակ», «Փառքի արահետները», «Չեմպիոնը», «Չարերն ու գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ժապավենները: Դերասանը երեք անգամ անվանակարգվել Է ամերիկյան գլխավոր կինոմրցանակին, արդյունքում՝ 1996 թվականին նրանց պատվավոր «Օսկար» հանձնեցին կինեմատոգրաֆում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Բացի այդ Դուգլասը գրել Է տասը վեպ եւ հուշեր: Նա դասական հոլիվուդյան կինոյի Էկրանի մեծագույն տղամարդ- լեգենդների թվում 17-րդ հորիզոնականն Է զբաղեցնում ԱՄՆ-ի կինոարվեստների ինստիտուտի ցուցակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]